Հայ գործարարը կգլխավորի Մոսկվայում գրասենյակային անշարժ գույքի խոշորագույն ընկերությունը

«Տրանսինժինիրինգ» ԲԲԸ-ի տնօրեն Բագրատ Ղազարյանը պաշտոն է ստացել Մոսկվայում՝ էլիտար գրասենյակային անշարժ գույքի խոշորագույն ընկերությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Գործարար Բագրատ Ղազարյանը կզբաղեցնի O1 Properties Management Ltd. խոշոր ընկերության կառավարման նախագահի պաշտոնը։ Ընկերությանն է պատկանում Մոսկվայում A դասի գրասենյակային ամբողջ անշարժ գույքը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր հայտնի ֆինանսիստ Դմիտրի Մինցը։ Գործարքի ավարտից հետո Մինցն ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում կմնա։

Ռուսաստանցի գործարարների հայկական նախագծերը. ներդրողների 5–յակը

Հաղորդագրության համաձայն՝ Laysa Group-ը գնել է միլիարդատեր Բորիս Մինցի O1 Group դեվելոպերական բիզնեսը։ Գործարքը կավարտվի Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության թույլտությունը ստանալուց հետո։

«Տրանսինժինիրինգ» ԲԲԸ-ի տնօրեն Բագրատ Ղազարյանը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել «Промышленные решения» և «Объединенная зерновая компания» ընկերություններում։ Նա նաև բարեգործությամբ է զբաղվում։