Ո՞վ է ՀՀԿ նոր պատգամավորը

ԱԺ- ն այսօր նիստը սկսեց ՀՀԿ խմբակցության նոր անդամին շնորհավորելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահը։ Արա Բաբլոյանը նշեց, որ ԱԺ պատգամավորի թափուր մնացած մանդատը ՀՀԿ խմբակցությունը որոշել է հանձնել ընտրական ցուցակի հաջորդ հորիզոնականը զբաղեցնող Տաճատ Վարդապետյանին։

Նա ԱԺ-ում նոր մարդ չէ։ Ծնունդով ջավախեցի պատգամավորը ԱԺ-ում աշխատել է 2012-2016թթ.-ին։

Վարդապետյանը ծնվելէ 1966թ. մարտի 10-ին, Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։

Խորհրդարան է անցել համամասնական ընտրակարգով։

Տաճատ Վարդապետյանն ԱԺ-ում փոխարինելու է ՍԴ անդամ ընտրված Հրայր Թովմասյանին։