«Լյոշա, հիանալի հեղինակ ես». Չումակովը գերել է երկրպագուներին իր նոր տաղանդով

Ռուսաստանցի հայ երգիչ, «Один в Один!» կերպարանափոխման շոուի աստղն ուրախացրել է բաժանորդներին իր արտասովոր տաղանդով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող հայտնի ռուս երգիչ Ալեքսեյ Չումակովը Instagram–ի իր էջում աուդիոգրքից հատվածներ է հրապարակել։

Չումակովի «Ուրվականներ որոնելիս» միստիկ թրիլլերը լույս է տեսել 2014 թվականին, սակայն միայն վերջերս է երգիչը կարողացել իրականացնել ավտոսիրահարների երազանքը և ստեղծել գրքի աուդիո տարբերակը։ Գրքում հնչում է Սերգեյ Բուրունովի ձայնը, ձայնային էֆեկտներով և հատուկ գրված սաունդթրեքը թույլ է տալիս, որպեսզի լսողն հայտնվի թրիլլերի մթնոլորտում։

Երգիչ Ալեքսեյ Չումակովը չթաքցրեց արցունքներն` արցախցի մոր մասին պատմելիս

«Չնայած ես եմ հեղինակը, միշտ չէ, որ համաձայն եմ հերոսների արտահայտությունների կամ արարքների հետ։ Սակայն այստեղ Լիզայի հետ համակարծիք եմ։ Գուցե նրա խոսքերը որևէ մեկին կոպիտ թվան, սակայն ճշմարտությունը հաճախ ցավոտ է։ Հիմարությունը դժվար է կասեցվում», – հրապարակման տակ գրել է երգիչը։

Միևնույն ժամանակ, Չումակովը նշել է, որ կցանկանար լսել իր ստեղծագործության վերաբերյալ բաժանորդների կարծիքը։ Ինչպես և ակնկալվում էր, երկրպագուները հիացական արձագանքներով են պատասխանել։

«Շատ է դուր եկել։ Ե՛վ բովանդակությունը, և՛ կատարումը։ Կրկին նման որևէ բան գրեք», – մեկնաբանել է tsatska7 անունով օգտատերը։

«Լյոշա, հիանալի ես որպես հեղինակ։ Ներբեռնեցի։ Բուրունովը հիանալի է կարդում, բացի այդ ինձ դուր է գալիս, թե ինչպես են հնչյունավորել», – նշել է alexbelov–ը։

«Ուրվականներ որոնելիս» գիրքը Չումակովի առաջին գիրքն է, որը գրված է ֆանտաստ գրող Դին Կունցի լավագույն ավանդույթներով։ Քննադատները բարձր են գնահատել դեբյուտը, որը հիմք է հանդիսացել արտիստի նոր ձեռագրերի լույս ընծայման համար։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բանակցություններ են ընթանում խոշոր կինոընկերությունների հետ վեպն էկրանավորելու վերաբերյալ։

 

Երգիչ, երաժիշտ, հեռուստահաղորդավար, գրող և նկարիչ Ալեքսեյ Չումակովը ծնվել է 1981 թվականին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Մորական կողմից արցախցի է։