ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Նախկին Լենինականն, այսօրվա Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենագրավիչ ուղղությունների ցուցակում։
«ԱիՖ» պարբերականը կազմել է Ռուսաստանի առաջիկա մայիսիյան տոների համար մատչելի ուղղությունների հնգյակը։ Մյուս քաղաքների շարքում, այդ թվում նաև եվրոպական` Վիլնյուս և Քյոլն, հայկական Գյումրին երրորդ հորիզոնականում է հայտնվել։
«Գյումրիում այցելության համար պարտադիր վայրերից նշեմ քաղաքային շուկան` հայկական համեղ ուտելիքներով, Ազատության հրապարակը` քաղաքապետարանի շենքով, որը գեղեցիկ կերպով լուսավորվում է երեկոյան, «Ռոսիա» թաղամասի Ռիժկովի բուլվարում գտնվող վերնիսաժը, խաչքարների ծառուղին, ինչպես նաև թատերական հրապարակը` գյումրեցի հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի պատվին կանգնեցրած արտասովոր արձանով», – հոդվածում մեջբերվում է ճանապարհորդ Դմիտրի Խավանսկու խոսքերը։
Իսկ եթե մի քանի օր մնալ Հայաստանում` երկարացնելով մայիսյան տոները, Գյումրիից 2.5 ժամում կարելի է Սևանալիճ հասնել։ Կովկասի ամենամեծ բարձրադիր լիճն է։ Այնտեղ սիգից պատրաստված ուտեստներ կարելի է համտեսել։ Ժամանակին այս ձուկը Լադոգայից են բերել։
Եթե հավատանք «ԱիՖ»–ին Գյումրիի ուղևորությունը ռուսաստանցիների համար առնվազն 20 հազար ռուբլի կարժենա։