Ատոմակայանը պայթեցնելու մասին ահազանգ. վիճել է էլեկտրիկի հետ ու զանգել ԱԻՆ

Արմավիրի մարզում 49-ամյա քաղաքացին էլեկտրիկի հետ վիճելուց հետո ահազանգել է «911» և հայտնել, որ ատոմակայանը պայթեցնելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գագիկ Ծառուկյանի հոր թանկարժեք ավտոմեքենային բախվել է ՊՆ–ի խմած աշխատակցի Volkswagen–ը

Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։

Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, որին հայտնաբերել և բերման են ենթարկվել Մեծամորի ոստիկանություն։

Նա հայտարարել է, որ ինքն այդ կեղծ ահազանգը կատարել է, քանի որ էլեկտրիկը նրանից պահանջել է սպառած էլեկտրաէներգիայի գումարը և ասել, որ եթե վճարումը չկատարի, կհոսանքազրկի նրա բնակարանը, ինչից հետո էլ Խաչատրյանն ահազանգել է «911»։