ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, իլյուզիոնիստ, դերասան, հրապարակախոս Հարություն Հակոբյանի ինքնագիրը Կրանսոյարսկի օնլայն աճուրդում ամենաթանկ լոտն համարվում։ Այս մասին տեղեկացնում է krsk.au.ru-ն։
«Կրասնոյարսկի հայտնի մարդկանց իրեր, ինքնագրեր» կարգում ներկայացված` տարբեր ժամանակներում ապրած հայտնի անձանց ինքնագրերով տասնյակ լուսանկարների և բացիկների շարքում իլյուզիոնիստի` բացիկի վրա արված ստորագրությունը վաճառքի է դրվել 200 հազար ռուբլի նախնական գնով։ Վաճառողն առաջարկում է նաև բլից-գին` 300 հազար ռուբլի։
Հակոբյանի ինքնագիրն արվել է 1967թ-ին։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հրապարակախոս Հարություն Հակոբյանը ծնվել է 1918թ.-ի ապրիլի 25-ին Հայաստանում` դարբինի ընտանիքում։ Կինոնկարներում հիմնականում նկարահանվել է աճպարարների դերում, սկսնակ աճպարարների համար մի շարք ուսումնական ձեռնարկների հեղինակ է։