«Կենդանական կրքեր» Մոսկվայում. գործարար Սահակյանը հարևանի հետ կռվել է շան պատճառով

Երկու գործարար վիճել են շների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Մոսկվայի մեծահարուստների թաղամասում` Ռուբլյովկայում, 2 գործարար` Հրանտ Սահակյանն ու Իլյա Չերնովը կռվել են շների պատճառով, հաղորդում է Մաշ Տելեգրամ ալիքը։

Չկայացած գողություն. հանկարծակի հայտնված տանտերը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց

Կռիվը սկսվել է, որբ Չերնովի շունը անցել է սահմանն ու կծել Սահակյանի շանը։ Ծեծկռտուքը հաջողվել է արագ խաղաղեցնել։ Պարզվել է` Չերնովի դարպասն ինքն իրեն բացվել է ու այս ամենի մեղավորը հենց դարպասն է։ Ստիպված էին վարպետ կանչել` դարպասը վերանորոգելու համար։

«Բայց հաջորդ օրը դարպասի կողպեքը կրկին փչացել էր, կրկին շունը դուրս էր եկել ու գնացել էր հարևանի շանը կծելու։ Այս անգամ միայն շնով չէր բավարարվել, կծել էր նաև գործարարին»,–գրում է Մաշը։

Այ սա արդեն հայ Սահակյանը հանդուրժել չէր կարող։ Կանչել էր ընկերներին ու գնացել էին «հաշիվ մաքրելու»։ Արդյունքում հարևաններից մեկը զանգել էր ոստիկանություն, վերջիններն էլ եկել ու հանգստացրել էին կռվող կողմերին։