«Առաջ, Իտալիա» կենտրոնամետ կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանում «արժանացավ» ակտիվիստ– ֆեմինիստուհու ուշադրությանը, աղջիկը փորձում էր նրան խանգարել ընտրություն կատարել։
Կիսամերկ ֆեմինիստուհին «Բեռլուսկոնի, քո խաղն ավարտվել է» գոռալով բարձրացավ ընտրական սեղանին։ Ի պատասխան Բեռլուսկոնին ժպտաց, իսկ իրավապահ մարմինները բռնեցին օրինախախտին։