ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին» և պարտվեց 1:2 հաշվով: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը։
Խաղի 7-րդ րոպեին Շեյն Դաֆիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Լյուիս Դանկը: 26-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Գլեն Մյուրեյը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «զինագործները» կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:
43-րդ րոպեին գոլ խփեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 83-րդ րոպեին:
«Բրայթոնն» այս հաղթանակից հետո 34 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական: «Արսենալը» 45 միավորով մնաց 6-րդ տեղում:
Նշենք, որ «Արսենալը» 30-րդ տուրում կմրցի «Ուոթֆորդի» հետ: Հանդիպումը կկայանա մարտի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: