Գրիգոր Նարեկացու քանդակի բացումը տեղի կունենա Վատիկանում

Հայ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Նարեկացուն սրբերի շարքն է դասել է ոչ միայն հայկական, այլ նաև կաթոլիկ եկեղեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Աստվածաբան Գրիգոր Նարեկացու քանդակը Վատիկանում կբացեն ապրիլի 5-ին։ Այդ մասին հաղորդում է The Armenian Weekly-ն։

Բացմանը ներկա կլինեն Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Պետք է պարզապես վերցնել Նարեկը և կարդալ, ինչպես Մկրտիչ Արզումանյանը

Արարողության մանրամասները քննարկելու համար Վատիկան են ժամանել ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե վարդապետ Անանյանը։

Այնտեղ նրանք հանդիպել են Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինիի, կարդինալ Լեոնարդո Սաուդրիի հետ, որը ղեկավարում է արևելյան եկեղեցիների հարցերի միաբանությունը, ինչպես նաև կարդինալ Կուրտ Կոխի հետ, որը քրիստոնեական միաբանության հարցերով Վատիկանի խորհրդի նախագահն է։

Գրիգոր Նարեկացին հայ բանաստեղծ է և փիլիսոփա։ Նրա «Մատյան ողբերգության» գիրքը, որը ժողովուրդը «Նարեկ» է անվանում, հայկական ընտանիքներում պահվել է Աստվածաշնչի կողքին։

Նարեկացին սրբադասել է ոչ միայն հայկական, այլ նաև կաթոլիկ եկեղեցին։ 2015թ-ի փետրվարին Վատիկանը նրան հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ։ Այդ կոչումը շնորհում են ամենահայտնի աստվածաբաններին։