ԱՄՆ–ում արջի քոթոթներին «համոզում» էին դուրս գալ աղբամանից ու անտառ գնալ. տեսանյութ

ԱՄՆ Մինեսոտա նահանգում աշխատողները արջի քոթոթներ էին գտել մեծ աղբամաններում։
Sputnik

Մարդիկ ստիպված էին 2 ժամ «համոզել» արջուկներին, որ նրանք դուրս գան այնտեղից և վերադառնան անտառ։

Արջուկները կարողացան այնտեղից դուրս գալ, երբ նրանց համար աստիճան բերեցին։

Մայր արջուկն այս ամբողջ ընթացքում սպասում էր ձագուկներին ոչ հեռու թփերի մեջ։