Պաշտոնից ազատվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալը

Նախարարի առաջին տեղակալը կմեկնի Նիդեռլանդներ` դիվանագիտական առաքելություն իրականացնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գարեգին Մելքոնյանը և նշանակվել Նիդեռլանդներում ՀՀ դեսպան:

«Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», —նշված է վարչապետի որոշման մեջ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հաագա):