Բաքվի նարկոդիսպանսերում բռնկած հրդեհը 24 կյանք է խլել. դեպքի վայր է ժամանել Ալիևը

Առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ մեկ մարդ է մահացել, ավելի ուշ զոհերի թիվը հասավ 24-ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Բաքվի հանրապետական նարկոդիսպանսերում հրդեհի զոհերի պաշտոնական թիվը հասել է 24-ի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով գլխավոր դատախազությանն ու ՆԳՆ-ին։ Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալով` տարհանվածների թիվը 30-ից հասել է 200-ի։

Դեպքի վայր է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Միաժամանակ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ 26 մարմին են տեղափոխել առողջապահության նախարարությանը կից ախտաբանական անատոմիայի և դատաբժշկական փորձաքննության միավորման շրջանային միավորում։

Հանրապետական նարկոդիսպանսերի շենքում հրդեհը բռնկել է վաղ առավոտյան: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները: Ականատեսները հայտնել են, որ հրշեջները չեն կարողացել շենք մտնել, կրակն ուժգնացել է քամու պատճառով:

Пожар в наркодиспансере в Баку