Օլիգարխ–պատգամավորների ինտրիգը. ԱԺ–ում շարունակվում է նախագահի ընտրության քվեարկությունը

Պատգամավորները մոտենում են քվեատուփերին ու քվեարկում։ Գագիկ Ծառուկյանն առայժմ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի քվեարկությանը  մասնակցել են գրեթե բոլոր պատգամավորները` և՛ նրանք, ովքեր միշտ մասնակցում են նիստերին, և՛ նրանք, ովքեր նեղություն չեն տալիս իրենց` պատգամավորի պարտականությունները կատարել։

ՀՀ խորհրդարանն ընտրում է ՀՀ 4–րդ նախագահին

Քիչ առաջ քվեարկել են գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, նրանցից հետո` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Մոտեցել է նաև գործարար պատգամավոր, «սուպերմարկետների արքա» Սամվել Ալեքսանյանը, բայց չի շտապել մոտենալ քվեատուփին։

Կարծես թե գլխավոր ինտրիգը Գագիկի Ծառուկյանի շուրջ է։ Նա առայժմ չի մասնակցել քվեարկությանը և չի երևում տարածքում։ Լուրեր են պտտվում, որ նա երկրում չէ։