ՀՀ խորհրդարանն ընտրում է ՀՀ 4–րդ նախագահին

ՀՀ ԱԺ–ն առաջին անգամ ընտրում է ՀՀ 4–րդ նախագահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Մարտ — Sputnik. Հանրապետության նախագահի ընտրության քվեարկությունն անցկացվում է ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում:

Հիշենք` ՀՀ Ազգային ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը: Այս թեկնածուին կպաշտպանի նաև ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը չկարողացավ հավաքել պահանջված քանակի ստորագրությունները` իր թեկնածուին` Արտակ Զեյնալյանին առաջադրելու համար։

Արմեն Սարգսյանն առաջադրված միակ թեկնածուն է։

2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը:

1 / 4
ՀՀ խորհրդարանն ընտրում է ՀՀ 4–րդ նախագահին
2 / 4
ՀՀ խորհրդարանն ընտրում է ՀՀ 4–րդ նախագահին
3 / 4
ՀՀ խորհրդարանն ընտրում է ՀՀ 4–րդ նախագահին
4 / 4
ՀՀ խորհրդարանն ընտրում է ՀՀ 4–րդ նախագահին

Հիշեցնենք` նոր Սահմանադրության համաձայն` նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները։ Իրական իշխանությունը կբաժանվի խորհրդարանի և կառավարության միջև։ Նախագահի գործառույթները զուտ ներկայացուցչական կլինեն։