Ամեն ինչ կանեմ Հայաստանի, Արցախի, Ջավախքի, սփյուռքի միասնության համար. Արմեն Սարգսյան

Ապրիլի 9–ին կլրանա Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Նախագահն իր պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կգումարվի ՀՀ գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը։ ԱԺ հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին։ Այդ մասին ասաց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը։

Արմեն Սարգսյանը ՀՀ 4–րդ նախագահն է

Հատուկ նիստ կազմակերպելու կարգը կառաջարկի խոսնակը։ Ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին վստահության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում և հավաստիացնում, որ ամեն ինչ կանեմ Հայաստանի, Արցախի, Ջավախքի, սփյուռքի միասնության համար։ Ես ուժերի ներածին չափով ավանդ կունենամ խնդիրների լուծման մեջ, որոնք ծառացած են մեր երկրի և ժողովրդի առջև», – ասաց Սարգսյանը։

Բաբլոյանն իր հերթին շնորհավորեց նրան խորհրդարանի անունից և հաջողություններ մաղթեց երկրի ղեկավարի աշխատանքում։