Գեղասահորդուհիներ Մեդվեդևա–Բաբասյանն ու Զագիտովան իրենց նոր դերում են փորձել

Մարզիկները հյուրընկալվել էին «Ռոսիա սեգոդյա» ՄԼԳ գրասենյակ ու նորություններ են թողարկել ՌԻԱ Նովոստի գործակալության բջջային հեռախոսների հավելվածի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե և ոսկե մեդալակիրները փորձել են իրենց ՌԻԱ Նովոստի թողարկող խմբագիրների դերում` «Դինամիկա դնյա» լրատվական բջջային հավելվածի համար հաղորդագրություն թողարկելով։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` Զագիտովան հայտնել է, որ պատրաստվում է երեք տարում վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնել ու նստել իրեն նվիրած մեքենայի ղեկին։ Մեդվեդևան հայտնել է, որ Բելյաևո գյուղի գեղասահորդների անունից խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկու խաղահրապարակներով նոր սահադաշտ կառուցել։

«Հայրս հայ է, որևէ մեկն ինձ արյուն չի ներարկել». Եվգենյա Մեդվեդևան` իր արմատների մասին

Նորությունները միանգամից հասանելի են դարձել գործակալության բաժանորդներին ու «Դինամիկա դնյա» հավելվածի օգտատերերին, հետո հրապարակվել են Ria.ru կայքում։

Մեդվեդևան ու Զագիտովան, որոնք այսօր «Ռոսիա սեգոդյա» ՄԼԳ–ում մամուլի ասուլիս էին անցկացնում, պարգևատրեցին գործակալության վկայագրերով։

Ալինա Զագիտովան Ռուսաստանի առաջին ոսկե մեդալն է նվաճել Օլիմպիադայում։ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) արծաթ է նվաճել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում 2018 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողներին պետական պարգևներ է հանձնել։ Կառավարության տանը ռուսաստանցի օլիմպիացիներին BMW մեքենաների բանալիներ էին հանձնել։

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը միջազգային մեդիախումբ է, որի առաքելությունն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն օպերատիվ, հավասարակշռված և օբյեկտիվ լուսաբանելն է, լսարանին առանցքային դեպքերի շուրջ տարբեր տեսակետներ ներկայացնելը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ- ն ներկայացնում է մի շարք տեղեկատվական գործակալություններ` ՌԻԱ Նովոստի, Ռ-Սպորտ, ՌԻԱ Նեդվիժիմոստ, Փրայմ, ՌԻԱ Ռեյտինգ, ԻնոՍՄԻ։