Միջադեպ Պետերբուրգում. կինը վթարի մեջ է հայտնվել, ամուսինը` կրակ բացել, կան վիրավորներ

Սանկտ Պետերբուրգում ճանապարհային պատահարն ավարտվել է փոխհրաձգությամբ, երեք վիրավոր կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Պետերբուրգում տղամարդը կրակ է բացել փողոցում։ Ոստիկանությանը հաջողվել է նրան վնասազերծել, սակայն մինչ այդ տղամարդը վնասել է իր կնոջ ավտոմեքենային բախված ավտոմեքենայի մեջ գտնվող երկու անձի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանային ՆԳՆ ԳՎ ներկայացուցիչը։

«Կինը, որի ավտոմեքենան Վոլգոգրադի կամրջի տակ վթարի է ենթարկվել, զանգահարել է ամուսնուն։ Նա դեպքի վայր է հասել զենքով և վիրավորել երկու անձի», — հայտնել են ՆԳՆ ԳՎ-ից։

Կոնֆլիկտը կանխել են ոստիկանները։

Ոստիկանը նախազգուշական կրակ է արձակել օդ, զինված տղամարդն ուշադրություն չի դարձրել։ Դրանից հետո ոստիկանը կրակ է բացել և վիրավորել զինված տղամարդուն։ Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։ Զենք կիրառած ոստիկանը չի տուժել։

Քննչական կոմիտեն կրակողի նկատմամբ քրեական գործ է հարուցել «երկու անձանց սպանելու փորձի և ոստիկանի կյանքին սպառնալու» համար։