ՀՀԿ–ն դուռը կիսաբաց թողեց Սերժ Սարգսյանի համար

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
ՀՀԿ–ն նախկինի պես չի բացառում, որ երկրի գործող նախագահը իշխանությունը կպահպանի վարչապետի կարգավիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Վարչապետի թեկնածության վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումն անփոփոխ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Премьер-министр Армении Армен Саркисян и Президент Всемирного банка Джеймс Вулфенсон перед встречей в штаб-квартире Всемирного банка (13 января 1997). Вашингтон, США
Արմեն Սարգսյան. նախագահ–արբիտր և այցեքարտ ներդրողների համար

Կուսակցությունը մինչև այսօր նոր վարչապետի թեկնածության մասին հայտարարություն չի արել։ Այն հարցին, թե Սերժ Սարգսյանը չի պատրաստվո՞ւմ այդ պաշտոնին, Բաղդասարյանը պատասխանեց.

«Ժամանակը կգա, մենք կքննարկենք մեր թեկնածուի հարցը։ Այո, եթե անվտանգության նկատառումներից ելնելով` որոշում կայացվի, որ տվյալ մարդը պետք է ստանձնի կառավարման պատասխանատվությունը, մենք կառաջադրենք այդ մարդու թեկնածությունը, լինի դա Սերժ Սարգսյանը կամ ուրիշ մեկը»։

«Ելք» դաշինքի պատգամավորները նույն հարցն ուղղեցին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, բայց նա հրաժարվեց պատասխանել` կոչ անելով հարցն ուղղել անձամբ Սերժ Սարգսյանին։

Նշենք, որ երկրի նոր նախագահը կդառնա Սահմանադրության կատարման անկուսակցական արբիտր։ Գործադիր իշխանության ամբողջ պատասխանատվությունը կստանձնի վարչապետը։