Երևանը հիշում է մարտիմեկյան դեպքերի անմեղ զոհերին ու հարգանքի տուրք մատուցում

Մարտի 1–ին լրանում է 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տասնամյա տարելիցը։ Այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ավանդական հանրահավաքը:
Sputnik

Հավաքվածները լուռ քայլեցին Երևանի փողոցներով, մոտեցան Մյասնիկյանի արձանին և ծաղիկներ դրեցին` ի հիշատակ անմեղ զոհերի։

Հիշեցնենք, որ 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիներ՝ ինչպես հանրահավաքների մասնակիցներից, այնպես էլ ոստիկանությունից:

Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ: