Հայաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած վտանգի. քաղպաշտպանության ուսումնավարժանքն ապացուցեց

Այսօր` մարտի 1–ին. Երևանի կենտրոնում`Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հնչեց տագնապի ազդանշանը, Հայաստանը ստուգեց իր պատրաստվածությունն ու նշեց քաղպաշտպանության համաշխարհային օրը։
Sputnik

Քաղպաշտպանության ցուցադրական հատուկ ուսումնական վարժանքի սցենարի համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը, որն զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ, կան տուժածներ:

Փրկարարների, ոստիկանների, քաղաքային իշխանությունների ջանքերով հաջողվել է փրկել շենքում մնացածներին ու չեզոքացնել վտանգը։

Ուսումնավարժանքի մասնակիցներն ապացուցեցին` Հայաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած վտանգի։