Մարզիկները մաքուր են. Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի դեմ գործող պատժամիջոցը չեղարկվեց

Ռուս մարզիկների ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ նրանք «մաքուր» են, և ՄՕԿ–ը որևէ դժգոհություն չունի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել է վերականգնել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը կազմակերպությունում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը կասեցվել էր 2017 թվականի դեկտեմբերի 5-ին` Փհենչհանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկից երկու ամիս առաջ։

ՄՕԿ-ից հայտնել են` ռուս մարզիկների ստուգումները ցույց են տվել, որ նրանք «մաքուր» են, և ՄՕԿ-ը որևէ բողոք չունի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նկատմամբ։

Նշենք, որ ռուս օլիմպիականները Օլիմպիադային 2 ոսկե, 6 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել։