Միջնադարյան հնձան և գինու մառան` Եղեգնաձորում. ինչ և ինչպես էին խմում մեր նախնիները

Եղեգնաձորից քիչ հեռու հայտնաբերած միջնադարյան հնձանը կարող է Հայաստանի հերթական զբոսաշրջային ուղղությունը դառնալ։
Sputnik

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Եղեգնաձորի երկրաբանական թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը, որը և ղեկավարում է հնձանի պեղումները Sputnik Արմենիայի թղթակցին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել։

Հնձանը պատահաբար են գտել. դպրոցի ֆուտբոլային դաշտի տարածքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են շինարարները։

Պեղումները մեկնարկել են հունվարին. սկզբում մասնագետները փորձել են հասկանալ, թե ինչ են գտել։

Հնձանի կողքին նաև գինու մառան են գտել։ Մուտքի մոտ փոքրիկ ամբար կա. ամենայն հավանականությամբ, այնտեղ տարբեր պաշարներ են պահել։

«Մեր մասնագետները եզրակացրել են, որ հնձանը ստեղծվել է XII-XIV դարերում։ Ամենայն հավանականությամբ, այն ոչ թե գյուղին է պատկանել, այլ մի ընտանիքի։ Նախկինում խաղող տեղափոխելը մեծ խնդիր էր, այդ պատճառով գինին մշակում էին հենց խաղողի այգիների տարածքում», –պատմում է Կարեն Ազատյանը։