Հայկական ծագում ունեցող մարզիկը Մյուլերի գրան պրին է շահել Բրիտանիայում

Ռուսաստանի գավառական քաղաքի բնակչուհի 22–ամյա աղջիկն աշխարհում ամենաբարձրն է ցատկում, բայց չի սիրում գլուխ գովել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Անվանի թեթև ատլետ Մարիա Լասիցկենեն (Կուչինա) Կաբարդա-Բալկարիայից Անգլիայում Մյուլերի գրան պրին է շահել։ Այս մասին աղջկա անձնական մարզիչը հայտնել է ՌԻԱ ՌԲԿ–ին։

Եվգենյա Մեդվեդևայի հայրը բացահայտել է, թե ինչու դուստրը որպես հայ չի ներկայանում

Բարձրացատկի աշխարհի կրկնակի չեմպիոն, 2014 թվականի ձմեռային Աշխարհի առաջնության հաղթողը` Մարիան, համաշխարհային խաղաշրջանի առաջնորդի կարգավիճակ է նվաճել` ստանալով IAAF (Աթլետիկայի միջազգային ֆեդերացիա) հնարավոր 20 միավորներից 20–ը։

Անվանի մարզիկը չի սիրում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել։ Հնարավոր է` դա աղջկա դաստիարակության արդյունքն է. Մարիայի մայրը հայ է, հայրը` ռուս, ընդ որում` նա ծնվել է Կաբարդա-Բալկարիայում։ Աղջիկը պնդում է, որ իր «հարազատ, գավառական, փոքրիկ Պրոխլադնի քաղաքն աշխարհի ամենալավ վայրն է»։