Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
Ուկրաինան արդեն ստիպված է գործընկերների փնտրել հեռավոր հարևանների մեջ
Ուկրաինայի դեպքում տնտեսության ոլորտում ուշադրության պակասն ավելի քան բացատրելի է։ Այդ երկրի մասին միջազգային քաղաքական ու տնտեսական ամբիոններից միայն բացասական համատեքստում են խոսում։
Գաղտնիք չէ, որ կոռուպցիան Ուկրաինայում տիեզերական չափերի է հասնում և որ միջազգային ֆինանսական կազմակերպություններին ունեցած պարտքերն անցնում են բոլոր երևակայելի սահմանները, սեփական ժողովդրի դեմ պատերազմող երկրի վիճակն անմխիթար է։
Գաղտնիք չէ նաև, որ աշխատավարձերն ու թոշակները համեմատելի են հետամնաց աֆրիկյան երկրների աշխատավարձերի ու թոշակների հետ, և որ ներկայիս ղեկավարությունը չգիտես ինչպես կարողացել է ընդամենը չորս տարվա ընթացքում փոշիացնել վերջին 100 տարում կուտակած տնտեսական պաշարը, ինչն ապշեցնում է…
Նույնիսկ որոշ արևմտյան երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիայի) ֆինանսական աջակցությունը գործող իշխանությանը չօգնեց։
Ներկայիս կառավարությունն անգամ չի կարողանում օգտագործել Ուկրաինայի բավականին բարենպաստ և տնտեսական առումով անփոխարինելի աշխարհագրական դիրքը, քանի որ փչացրել է հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ։ Խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Բելառուսի, Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի…
Ուստի այժմ Ուկրաինան ստիպված է դաշնակիցներ ու գործընկերներ փնտրել մոտակա հարևաններից բավականին հեռու գտնվող երկրներում՝ Թուրքիայում, Հարավային Կովկասում, Մերձբալթյան պետություններում։ Սակայն Մերձալթյան եռյակի տնտեսական պաշարների ծավալներն այնքան մեծ չեն, որ նրանք կարողանան օգնել 40 միլիոն բնակչություն ունեցող երկրին։
Իսկ լուրջ տնտեսություն ունեցող Թուրքիայի ու Արևմուտքին գազ ու նավթ վաճառող Ադրբեջանի հետ Ուկրաինան կարող էր համագործակցության ճանապարհներ գտնել, եթե չլիներ մի շատ կարևոր բաց։ Այդ երկրներն ընդհանուր սահմաններ չունեն, ու, օրինակ, կասպյան նավթն ու գազը ստիպված կլինեն Սև ծովով Արևմտյան երկրներ արտահանել լցանավերով։
Ադրբեջանն այլ տեսակի խնդիրներ ունի, ու Բաքուն ոչ մի դեպքում չի կարողանա օգնել Կիևին։
Իսկ լցանավերի տեղափոխած էներգակիրները նույնը չեն, ինչ խողովակատարերով անցնող նավթն ու գազը։ Էներգակիրների եվրոպական շուկայում մրցելու համար գները մրցունակ չեն լինի։
Տրանսպո՞րտ։ Լոգիստիկա՞։ Ըստ էության, նույն բանն են։ Ադրբեջանն, օրինակ, եվրոպական շուկա դուրս գալու համար վրացական սևծովյա Փոթի նավահանգիստն է օգտագործում։ Թեև այժմ այլընտրանք է հայտնվել։ Վերջերս մեծ ջանքերով հաջողվեց միացնել անդրկովկասյան ու թուրքական երկաթգծերը։ Դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին ապրանքը հասցնել Ստամբուլ և այնտեղից` եվրոպական երկրներ։ Արդյունքում կարող է մի բան ստացվել։ Բայց Ուկրաինան ի՞նչ կապ ունի։
Եվրոպական սպառողական շուկա դուրս գալու փորձեր անող Ադրբեջանը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություն ունենալով՝ դժվար թե Ուկրաինան օգտագործի տարանցման համար։
Իրականում Բաքու — Թբիլիսի — Կարս երկաթգիծը չաշխատեց։ Տարանցման լոգիստիկայի շուկայում մրցակցությունը բավականին մեծ է։ Հենց Չինաստանն, օրինակ, կամ Հնդկաստանն արդեն հայտնել են այն մասին, որ օգտվելու են այդ ճանապարհից, սակայն բացառապես որպես այլընտրանքային ուղի….
… Թուրքիայում գլոբալ քաղաքական խնդիրներ են նշմարվում։ Նա դրա ժամանակը չունի…
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հիմա անհնար է խոսել լուրջ տնտեսական նախագծերում նրա մասնակցության մասին։ Սիրիայում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» գործողությունից հետո Թուրքիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, որը Էրդողանը դժվար թե շատ արագ սանձի։
Այպես որ եռյակ քաղաքատնտեսական միության ստեղծումը, որի մասին վերջերս անընդհատ խոսվում է Կասպից ու Սև ծովերի ափերին, դեռ իրատեսական չէ։
Նույնիսկ եթե պետությունները կարողանան որևէ պայմանավորվածություն ձեռք բերել (առաձին քաղաքական խորհրդատվությունները լինելու են մարտի 6-ին Բաքվում), ապա դա մոտ ապագայում չի լինի։
Նարավոր չէ նաև պատկերացնել, թե այդ եռյակ դաշինքն ինչպես կարող է համագործակցել, ասենք, էներգակիրների տարանցման ոլորտում։
Բնականաբար, նրանք չեն կարող խողովակատար անցկացնել, ասենք, Սև ծովի հատակով Վրաստանից Ուկրաինա։ Դա ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ նման ֆինանսական միջոցներ չունեն ոչ միայն Ուկրաինան ու Ադրբեջանը, այլև Թուրքիան։