Ճապոնիայում կռվել են բարձերով

Ճապոնիայի Իտո քաղաքում կայացել է բարձերով մենամարտի համաճապոնական մրցաշարը։ Հաղթողները ստանում են 100 հազար իեն (մոտ 930 դոլար)։
Sputnik

Ճապոնիայում բարձերով կռիվը ոչ թե զբաղմունք է, այլ մարզաձև։ Վեցերորդ մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 92 թիմ։ Երկրում նույնիսկ բարձերով մենամարտի խմբակներ են գործում։