Իրանցիները Հայաստանում խոշոր գործարան կբացեն

Գազաբալոնների արտադրության ձեռնարկությունում շուրջ 100 մարդ է աշխատելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. 2018 թվականի ապրիլի վերջին, մայիսի սկզբին Rad Sane Atti իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում գազի բալոնների խոշոր արտադրություն բացել։ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ընկերության տնօրեն Հոսեյն Յագուբպուրը։

«Ադրբեջանական հրաշքը» հետ մղեց հայկական գնաճը

Նրա խոսքով` Հայաստանից ավելի հարմար կլինի ապրանքն արտահանել Եվրասիական միության այլ երկրներ, այդ թվում` Ռուսաստան։ Բացի ԵԱՏՄ-ից, իրանցիներն ուզում են ուժերը փորձել նաև եվրոպական շուկայում։

Ընկերությունն արդեն գործարաններ ունի Թաիլանդում և Թուրքիայում, ինչպես նաև Ռուսաստանում (Ուլյանովսկի մարզում)։ Ընկերությունն արտադրական հումքն աշխատում է ձեռք բերել կամ արտադրել տեղում։ Հայաստանում ուզում են ածխածնային մանրաթել արտադրել, որով ամրացնում են բալոնի պատերը (մնացած հումքը ներկրելու են Իրանից, Ռուսաստանից և Գերմանիայից)։

Գործին կօգնեն դեռ խորհրդային տարիներից մնացած արտադրական գծերը։ Քաղաքային քիմկոմբինատում (Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկում) քիմիական մանրաթելի արտադրության խոշոր հանգույց էր աշխատում։

Մի ունեցիր հարյուր ռուբլի, այլ ունեցիր հարյուր ընկեր

Յագուբպուրը Վանաձորում ևս մի առավելություն է նկատել, գուցե ամենակարևորը։ Խորհրդային տարիներին յուրաքանչյուր երկրորդ կիրովականցին կա՛մ բանվոր էր, կա՛մ ինժեներ։ Այստեղ գործում էին և՛ քիմկոմբինատներ, և՛ տասնյակ մեքենաշինական գործարաններ։ Այս ամենն արդեն անցյալում է, բայց փորձառու մասնագետները մնացել են։ Այնպես որ, եթե անգամ իրանցիների բառապաշարում չկա «աշխատուժն ամեն ինչ որոշում է» արտահայտությունը, միևնույն է` Յագուբպուրը շատ լավ է հասկանում այս խոսքերի իմաստը։

Մի հանցագործության պատմություն. ինչպես ոչնչացվեց Հայաստանի քիմիական հսկան

Հենց այդ պատճառով էլ գործարանի համար տեղ ընտրելիս նրան հետաքրքրել է ոչ թե այն, թե որտեղ և ինչպես ստանա հարկային արտոնություններ (թեև Հայաստանում նման հնարավորություններ կան), այլ այն, թե որտեղ կան փորձառու աշխատողներ։ Չէ՞ որ առանց նրանց ոչ մի ներդրումից օգուտ չի լինի։

Ձեռնարկությունում մոտ հարյուր մարդ է աշխատելու։ 2017 թվականի հոկտեմբերին գործարանի շինարարությանը ներկա էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այն ժամանակ ընկերության ղեկավարները հայտնել էին, որ Վանաձորում և Լոռիում ուզում են մոտ 130 մլն դոլարի ներդրում անել։

Բալոնների գործարանը (որտեղ 20 մլն-ի ներդրում կանեն) առաջին քայլը կլինի։ Այնուհետև կգործարկեն ածխածնային մանրաթելի գործարանը (որի մասին մենք արդեն խոսել ենք) և ագրոարդյունաբերական համալիրը։ Իրանցիներն ընդհանուր առմամբ ուզում են մոտ 2 հազար աշխատատեղ ստեղծել։