ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Այս ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին»

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարծում է, Հայաստանում գործող ընտրական համակարգը լիովին արդարացնում է սպասելիքները։
Sputnik
Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` այն երկրներում, որտեղ գործում է համամասնական ընտրակարգը, բաց ցուցակներով քվեարկությունը համարվում է ամենաժողովրդավարական մոդելներից մեկը։

«Պատճառը պարզ է։ Ոչ թե կուսակցությունն է որոշում ինչպիսի անձանց ընդգրկել ցուցակում, և հետո էլ կուսակցությանը ներկայացվեն որոշակի պայմաններ, այլ ժողովուրդն է որոշում»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ այս ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում խորհրդարանական հերթական քառօրյա նստաշրջանում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի համահեղինակ, «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց առաջարկությունը շատ պարզ է` վերացնել ռեյտինգային ընտրակարգը: