Օլիմպիական խաղերը Փհենչհանում ավարտվեցին, օլիմպիական կրակը մարվեց

Այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերը կայացան Փհենչհանում` փերտվարի 9-25-ը։ Խաղերի ավարտին բոլոր մասնակիցներն շքերթով անցել են մարզադաշտով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերն ավարտվեցին։ Օլիմպիական կրակը մարվել է։ Այս մասին տեղեկացրեց Sputnik Արմենիայի թղթակից Խաչիկ Չախոյանը։

Օլիմպիադայի փակման մասին հայտարարել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը։

Կանանց պայքարի հմայքը. Օլիմպիական խաղեր, օր 7-րդ

Այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերը կայացան Փհենչհանում` փերտվարի 9-25-ը։

Հայաստանն այդ խաղերին ներկայացնում էին երեք մարզիկներ։

Ռուսաստացիներն Օլիմպիադային մասնակցում էին «Ռուսաստանից օլիմպիական մարզիկների» կարգավիճակով` չեզոք դրոշով։

Հաղթական մեդալների քանակությամբ օլիմպիական խաղերում առաջատարը Նորվեգիան է։ Այդ երկրի մարզիկները 14 ոսկե, ինչպես նաև 14 արծաթե և11 բրոնզե մեդալ են նվաճել։