«Պատգամավորի կինն» ինքնաթիռում կռիվ է սարքել և հյութը լցրել է դիմացի կնոջ վրա. տեսանյութ

Համացանցում հայտնվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության` Մոսկվա-Բեյրութ չվերթն իրականացնող ինքնաթիռում տեղի ունեցած կռվի տեսագրությունը, որը YouTube-ում հրապարակել է չվերթի ուղևորներից մեկը:
Sputnik

Տեսանյութում ուղևորուհիներից մեկը վիճում իր առջևի նստարանին նստած մեկ այլ կնոջ հետ` սպառնալով հանել նրա աչքերը։ Վիճող ուղևորուհին ներկայանում է որպես «պատգամավորի կին»։
Տեսանյութը հրապարակած ուղևորը հայտնում է, որ վիճաբանությունը սկսել է այն բանից հետո, երբ առջևում նստած կինն իջեցրել է իր նստարանի թիկնակը։ Իսկ հետևում նստած կինը զայրանալով հյութը լցրել է նրա վրա։
Ինքնաթիռի անձնակազմի միջամտությունից հետո վեճը հանդարտվել է, թռիչքը դադարեցնելու անհրաժեշտություն չի եղել։