Հայաստանում մեքենայով ձորակն են գլորվել ՌԴ քաղաքացիներ, կա վիրավոր

Այսօր առավոտյան Հայաստանում հանգստացող ՌԴ քաղաքացիների վարած ավտոմեքենան Հանքավանի ճանապարհին ընկել է ձորը։ Հավանաբար նրանք Ծաղկաձոր էին մեկնել հանգստանալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Այսօր վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության Նովգորոդ քաղաքի բնակիչ 21-ամյա Դենիս Շիլովի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ կայքի`վթարը տեղի է ունեցել դեպի Հանքավան տանող ճանապարհին։ Նախնական տվյալներով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ավտոմեքենայի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի 18-ամյա Անաստասյա Կիրպիչնիկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Որոշ տեղեկություններով վարորդն ու վիրավորը մեկնել էին Ծաղկաձոր հանգստանալու: