ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Սոմալիում երկու պայթյունի հետևանքով զոհվել է 38, վիրավորվել` 20 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ալ-Ջազիրային։
Այսօր երեկոյան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում երկու ավտոմեքենաներ են պայթել։
Մեքենաներից մեկը պայթել է նախագահական պալատի մոտակայքում, մյուսը` հյուրանոցի մոտ։ Պայթյունին հաջորդել են կրակոցները։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» արմատական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորման հետ և զինված պայքար է մղում Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ` խանգարելով ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը։