Հասմիկ Պողոսյանը վերադառնում է. նա խորհուրդներ կտա նախագահին

Մշակույթի նախկին նախարարը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Որոշում եմ Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,- նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։

Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է այսօր` փետրվարի 24-ին։

Հասմիկ Պողոսյանը տարիներ շարունակ ՀՀ մշակույթի նախարարն է եղել (2007-2016թթ)։