Նիդեռլանդների արտգործնախարարն անտեսել է Ցեղասպանության ճանաչումից հետո Անկարայի հոխորտանքը

Նիդեռլանդներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո պաշտոնական Անկարան կրկին նյարդայնացել է։ Իսկ Նիդեռլանդները սառը հավասարակշռություն են պահպանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Թուրքիայի կառավարության արձագանքը Նիդեռլանդների կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին ընդունած բանաձևին կանխատեսելի էր։ Այս մասին հայտնել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կաագը։ Այս մասին տեղեկացնում է De Gooi — en Emenlander նիդեռլանդական պարբերականը։

Հարցի հետագա քննարկումը նա անիմաստ է համարում։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

«Չարժե պատասխանել արձագանքներին, որոնք հետևել է արձագանքին», — հայնել է Կաագը։

Այուամենայնիվ, պատգամավորը հիշատակել է, որ կառավարությունը «Հայոց ցեղասպանության հարցը դիտարկում է որոշ վերապահումներով»։

Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել այն մասին, որ «Սրեբրենիցայի ջարդերի ժամանակ ականատես և դրանց հանդեպ անտարբեր մնացած երկրի խորհրդարանը անհիմն հայտարարություններ է անում»։

Նշենք, որ Անկարան փակել է աչքերը սերբ բնակչության դեմ իրագործված հանցագործության վրա` կրկին սատարելով բալկանյան մուսուլմաններին։

Ըստ բանաձևի` Նիդեռլանդների նախարարը կամ պետքարտուղարն այս տարվա ապրիլին Երևանում պետք է մասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։ Հետագայում նմանատիպ այցերը պետք է հինգ տարին մեկ կրկնվեն։

Հիշեցնենք, առաջին անգամ Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև է ընդունել 2004 թվականին։ Սակայն այնտեղ կառավարության պարտավորվածությունների մասին ոչինչ ասված չէր։ Նոր փաստաթղթով հիշատակված են ոչ միայն հայերը, այլև հույներն ու ասորիները, որոնց նույնպես Օսմանյան կայսրությունում զանգվածային կոտորածի են ենթարկել։