«Մենք նաև հայերին ենք ծեծել»․ հարցաքննության ժամանակ լեհ նարկոբարոնի խոստովանությունը

Հարցաքննությունների ժամանակ ծեծի ենթարկված հայերը լռում էին թաքցնելով ավազակների անունները։ Սակայն մաֆիայի անդամներն իրենք պատմեցին ճշմարտությունը՝ հույս ունենալով, որ «անկեղծ խոստովանության» համար իրենց ազատազրկման ժամկետը կկրճատվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Լեհ նարկոբարոն Ռաֆալ Բ.-ի և նրա ավազակախմբի քրեական գործը համալրվել է ևս մեկ հանցագործությամբ։ Յոթ տարի առաջ նրանք դաժանաբար ծեծել են հայերի, որոնք ծխախոտ են վերավաճառել Վարշավայի մոտ գտնվող Կոնստանցին քաղաքում։

Ինչպես նշում է լեհական Kurier Poludniowy պարբերականը, Ռաֆալ Բ․-ն ազդեցիկություն է ձեռք բերել դեռ 2000-ականների սկզբին, երբ իր վերահսկողության տակ է վերցրել Վարշավայի հարավային շրջանները և մի քանի մոտակա քաղաքներ։ 2013թ-ին նրան բանտ են նստեցրել, բայց նա ճաղերի հետևից շարունակել է ղեկավարել ավազակախումբը։ Հետաքննության տվյալներով՝ միայն 2012-2013թթ.-ին նրա կամակատարները «շեֆերին» ավելի քան 150 կգ մարիխուանա են մատակարարել:

Մաֆիան կրկին միասին է. ինչ է հայ մեդիամագնատի կինը բերել Դուբայից

Վերջերս նրանց մեղադրական գործը համալրվել է ևս մեկ հանցագործությամբ։ 2011թ-ի մայիսին Կոնստանցինի շուկայում մոտ քսան ավազակներ ցերեկով դաժանաբար ծեծել են հայերին, որոնք ապօրինի ճանապարհով ծխախոտ են վաճառել, բայց չեն ցանկացել տուրք վճարել։ Մեղավորներին որոնել է ոստիկանությունը, բայց հարցաքննության ժամանակ հայերը լռել են և ամենևին ոչ այն պատճառով, որ նրնք չեն ճանաչել ավազակներին: Համենայն դեպս, Ռաֆալ Բ․-ի «Կոնստանցինի գերեզմանափոր» մականունը նրանց լավ հայտնի է եղել։Ճշմարտությունը վերջերս բացահայտել են իրենք՝ չարագործները, որոնք հարցաքննության ժամանակ խոստովանել են մեղքը՝ իրենց ազատազրկման ժամկետը կրճատելու նպատակով։

Իր խմբակիցներին օրինակ է ծառայել ահարկու Ռաֆալը, որը խոստովանել է իրեն առաջադրված 22 մեղադրանքների մեծ մասը։ Բայց նրա հույսերն այդպես էլ չարդարացան. դատարանը որոշեց, որ «գերեզմանափորը» վտանգավոր է, ուստի արժանի չէ պատժի մեղմացման։ Այժմ նրան 25 տարվա ազատազրկում է սպառնում: