Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը «հայտնաբերել» է իր կնոջ փոքրիկ պատճենին

Հայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, հետաքրքիր լուսանկար է հրապարակել Instagram–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հանրահայտ գործարար, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը կատակով է մեկնաբանել կնոջ հրապարակած լուսանկարը։

«Ես գտա քո փոքրիկ պատճենին»,- գրել է նա։

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու դերասանուհի Անժելա Սարաֆյանը հասցրել են հավանության նշան դնել լուսանկարի տակ։

 

Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։