Արբիտրաժային դատարանը խլեց օլիմպիական բրոնզը ռուս կյորլինգիստներից

Մարզիկների արդյունքները չեղյալ են հայտարարվել մելդոնիում արգելված դեղամիջոցի նկատմամբ դոպինգ թեստի դրական արդյունքի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվար — Sputnik. Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ռուս կյորլինգիստներ Անաստասիա Բրիզգալովային և Ալեքսանդր Կրուշելնիցկուն դաբլ միքստում զրկել է 2018 թվականի Օլիմպիադայի բրոնզե մեդալից` չեղարկելով արդյունքները Կրուշելնիցկու կողմից հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փհենչհանում անցկացվող խաղերի ժամանակ Կրուշելնիցկուց վերցված դոպինգ փորձանմուշում արգելված նյութ՝ մելդոնիում է հայտնաբերվել:

CAS արտագնա բրիգադի լսումները, որոնք նախատեսված էին Մոսկվայի ժամանակով հինգշաբթի առավոտյան, չեղյալ էին հայտարարվել կողմերի` ՄՕԿ–ի, Կյորլինգի համաշխարհային ֆեդերացիայի և Կրուշելնիցկու գրավոր խնդրանքով։