«Գողերի» հարաբերությունների մանրամասները. Դաթո Պանկիսկուն սպանել է հայ «օրենքով գողը»

Տեղեկություններ կան, որ Դաթոյի սպանության կազմակերպիչը «օրենքով գող» Զապ Լեննականցին է` Անդրանիկ Սողոյանը, որը գործել է Շաքրո Մոլոդոյի պատվերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Թուրքիայի իրավապահ մարմինները ազգությամբ հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին կասկածում են մեկ այլ քրեական հեղինակություն Դավիթ Ալխանաշվիլու սպանության մեջ, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Դաթո Պանկիսկի անունով։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալությունը` հղում անելով չնշված աղբյուրներին։

Գործակալության տվյալներով` նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին Դաթոյին սպանողները Հայաստանի քաղաքացիներ են եղել։

«Ալխանաշվիլու գնդակահարության ենթադրյալ կազմակերպիչ  է համարվում «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, որն ավելի հայտնի է Զապ Լեննականցի անունով։ Նա գործել է Շաքրո Մոլոդոյի զարմիկի «պատվերով», — գրում է պարբերականը։

Պարբերականը նաև հավանական է համարում, որ Դաթո Պանկիսկուն հաջողությամբ վերացնելուց հետո Զապին ևս մեկ սպանության «պատվեր» են առաջարկել, այս անգամ ադրբեջանցի «օրենքով գող» Գուլիի (Նադիր Սալիֆով) սպանությունը։

«Փրայմ Քրայմի» տվյալների համաձայն` անցյալ շաբաթ Զապը և նոր հնարավոր պատվիրատուն` ադրբեջանցի Զաուր Ախմեդովը հանդիպել են, և Զաուրը երդվել է Գուլիից արյալ վրեժ լուծել։

Մոսկվայի դատարանը «օրենքով գող» Ասատրյանին դատապարտել է 9 տարվա ազատազրկման

Հիշեցնենք` Վրաստանի քաղաքացի, 36-ամյա Դավիթ Ալխանիշվիլին, որը որոշակի շրջանակներում հայտնի է Դաթո Պանկիսկի մականունով, սպանվել է Ստամբուլում նախորդ տարեվերջին։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան Ալխանիշվիլին Ստամբուլի ռեստորաններից մեկում է եղել, երբ նրան զանգահարել և խնդրել են դուրս գալ։ Փողոցում անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ։ Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել տղամարդու կյանքը։

Ալխանիշվիլին Վրաստանի Օմալո գյուղից էր։