Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրն արդեն Գյումրիում է. ինչի՞ համար է նա շնորհակալ

Գյումրու քաղաքապետն օրհնվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հռոմի Պապը օրհնության գիր է ուղարկել Հայաստան` Գյումրի, քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնության գրում գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:

Խոր Վիրապում Հռոմի պապին տեսնելու ցանկությունը ուխտագնացության վերածվեց

2016  թվականի հունիսի 25-ին, Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը սուրբ  ու անմահ  պատարագ է մատուցել  Գյումրու Վարդանանց  հրապարակում: Պատարագին աղոթակցել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, համապատարագել՝ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր Եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաև Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:  Նույն օրը Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելել է Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան,  Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար:

Շնորհակալ գյումրեցին, ի հիշատակ և երախտիք Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Գյումրի կատարած այցի, մեկ տարի անց նույն օրը հավերժացրեց կոթող-հուշարձան տեղադրելով: «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է Կաթոլիկ քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

Благословение мэра Гюмри Самвела Баласаняна Папой римским Франциском

Կաթողիկե եկեղեցին տրամադրել էր այն սեղանը, որի վրա Հռոմի պապը մատուցել էր պատարագը, ինչպես նաև Պապի այցը պատկերող լուսանկարներ: Խորանի կողքին տեղադրվել էր այն խաչքարը, որը հատուկ պատրաստվել էր պատարագի համար: Տարածքը գործում է որպես թանգարան՝  հիշեցնելով  Սրբազան քահանայապետի այցը Գյումրի: