Ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստացած 2,5 ամսական երեխային վիրահատել են

Նախօրեին ավտովթարից տուժած 2.5 ամսական երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. 2.5 ամսական Աշոտ Վարդանյանին նախօրեին վիրահատել են, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից, ուր երեխան տեղափոխվել էր գանգուղեղային վնասվածքով։

Վթարից տուժած երեխան 2.5 ամսական է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Հիշեցնենք, որ երեկ ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի տարածաշրջանի տարածքում բախվել էին Lada և Samand մակնիշի ավտոմեքենաները։ Վթարից տուժած 8 մեծահասակը տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն, մանկահասակ երեխան` Երևանի «Սուրբ Աստվածամայր»։

Վիրահատությունը նորմալ է անցել, սակայն երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։