Facebook-ը «գժվել» է. պետք է խուճապի մատնվել չափավոր

Facebook սոցիալական ցանցում տարօրինակ բաներ են կատարվում։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետը հորդորում է խուճապի մատնվել չափավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Facebook-ի հաշիվներն ու էջերն իրար են խառնվել։ Այս մասին հայտնում է Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Աշխարհում ու Հայաստանում շատերի պրոֆիլներն ու էջերը տանում են լրիվ անծանոթների վրա»,- Facebook-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` պաշտոնական բացատրություն առայժմ չկա։ Մարտիրոսյանի խոսքով` սա Facebook-ի ներքին խնդիրն է, ոչ թե հաքերային հարձակում։

Փորձագետն ընդգծում է` խուճապի մատնվել չափավոր։