Ռուսաստանաբնակ հայ գործարարին բերման են ենթարկել օդանավակայանից

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավից բերման է ենթարկվել ՌԴ-ում հետախուզվող ազգությամբ հայ ռուսաստանցի գործարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռուսաստանում մոտ մեկ ամիս հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Արամ Ա.-ն։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, տղամարդը հայտնաբերվել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառման ժամանակ։

60-ամյա տղամարդը հետախուզման մեջ է 2018թ.-ի հունվարի 30-ից։ Խանտի- Մանսիյսկի ՆԳՆ-ի հարուցած քրեական գործով նա մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 145.1 հոդվածի 1-ին մասով։

Դատելով համապատասխան հոդվածից` նա Ռուսաստանում զբաղվել է գործարարությամբ, ինչ-որ կազմակերպություն է ղեկավարել և ավելի քան 3 ամիս մասամբ չի վճարել իր աշխատողների աշխատավարձերը։