«Ոխերիմ» ընկերուհիներ. ինչի՞ համար է Տարասովան Մեդվեդևա–Բաբասյանին մեծ հանճար անվանել

15-ամյա ռուսաստանցի գեղասահորդուհի Ալինա Զագիտովան կարճ ծրագրից հետո դարձավ Փհենչհանի օլիմպիական խաղերի առաջատարը`առաջ անցնելով Եվգենյա Մեդվեդևայից (Բաբասյան) ավելի քան մեկ միավորով։ Սակայն մարզական ոլորտում մրցակցությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ երկու գեղասահորդուհիների ընկերության վրա։
Sputnik

Մամուլի ասուլիսի ժամանակ Մեդվեդևան անգամ Զագիտովայի համար անձնական թարգմանիչ էր դարձել, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ անկախ մարզական ոլորտում մրցակցությունից` նրանց հարաբերությունները ջերմ են։ Անվանի մարզիչ Տատյանա Տարասովան Sport-express-ի հետ զրույցում Մեդվեդևային «մեծ մարդկային հանճար» է անվանել։

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանին Փհենչհանում հետ մղեց Ալինա Զագիտովան

Մեծ հաշվով Զագիտովայի ծրագիրն ավելի բարդ էր, քան Մեդվեդևայինը։ Այդուհանդերձ հանձնաժողովը և հանդիսատեսը տպավորվել էին երկուսի ելույթներով, բայց Զագիտովան միավորներով ընկերուհուց առաջ անցավ։ Ընդ որում` Ալինան չէր պատկերացնում, որ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։

«Ես համաշխարհային ռեկո՞րդ եմ սահմանել։ Նույնիսկ չգիտեմ։ Միայն իմ ելույթի մասին էի մտածում ու դրա վրա էի կենտրոնացած», — ասել է գեղասահորդուհին ելույթից հետո։

Զագիտովան իսկապես հմայել էր բոլորին, սակայն քչերը գիտեն, որ մոտ երկու տարի առաջ ոտքի լուրջ վնասվածք ստանալուց հետո նա պատրաստվում էր հեռանալ սպորտից։

«Ես անչափ շնորհակալ եմ մարզիչիս` Էթերի Տուտբերիձեին, որը կարողացավ համոզել ինձ մնալ սպորտում և շարունակել սահել։ Հիմա ամեն ինչ անցյալում է մեր համատեղ մեծ ջանքերի ու աշխատանքի շնորհիվ», — ասել է Զագիտովան։

Անդրադառանալով Մեդվեդևայի հետ հարաբերություններին` գեղասահորդուհին ընդգծել է. «Ես ու Ժենյան առաջին հերթին ընկերներ ենք, հետո նոր` մրցակիցներ։ Ուրախ եմ, որ մարզիչներն ու հանդիսատեսը գոհ էին»։

Հայուհու ռեկորդը հասավ Հոլիվուդ. Մեդվեդևա–Բաբասյանը հիացրել է կինոաստղին

Եվգենյա Մեդվեդևան խոստովանելով իր աննշան սխալները` sport-express —ի հետ զրույցում իր հերթին նշել է. «Ես ավելի հանգիստ եմ, քան խմբակային մրցումների ժամանակ, ու դա լավ է։ Այժմ պատրաստվելու եմ ազատ ծրագրին, որպեսզի ամբողջությամբ նվիրվեմ գեղասահքին»։

Եվգենյան Փհենչհանում մեծ ճանաչում ունի։ Նրա երկրպագուներից մեկը` մի ճապոնուհի լրագրող, իմանալով կարճ ծրագրի վերջնական արդյունքները` անգամ չկարողացավ զսպել արցունքները։

Արցունքներ թերևս կլինեն նաև ազատ ծրագրից հետո։ Բայց դրանք ուրախության արցունքներ են։ Եթե երկու գեղասահորդուհիներն էլ այնպես ելույթ ունենան, ինչպես կարճ ծրագրում, համոզված եմ, որ արցունքներ լինելու են։ Սակայն դրանք հաղթանակի արցունքներ կլինեն։ Հասկանալի է, որ մարզուհիներից մեկը պետք է զիջի։ Բայց երկու գեղասահորդուհիների առջև դեռ բազմաթիվ հաղթական ելույթներ կան։