Իշխանությունները մտադիր են դժվարացնել կեղծ ապրանք արտադրողների ու արտահանողների կյանքը

Հայաստանն ուզում է ձերբազատվել կեղծված կոնյակից. Ռուսաստան կարտահանվի միայն չկեղծվածը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանը պետք է մի շարք բարդություններ ստեղծի անորակ սպիրտի ներմուծուման համար` դրա ծավալները նվազեցնելու նպատակով։ Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պնդմամբ` այդ սպիրտն օգտագործվում է կեղծ կոնյակի արտադրության համար։ Նա նշեց, որ մասնագետների գնահատմամբ` 2015-2016 թվականներին կոնյակի ռուսական շուկայում, որտեղ իրացվում է հայկական կոնյակի մեծ մասը, մոտ 409 միլիոն եվրոյի կոնյակ է իրացվում։ Դրանց մոտ 54 միլիոնը մոլդովական, ղազախական ու ադրբեջանական կոնյակներն են։

Ռուսաստանը կարգելի ներկած սպիրտը կոնյակ անվանել. ի՞նչ են մտածում Հայաստանում

«Մնացածը ֆրանսիական ու հայկական կոնյակն է, այսինքն` այդ երկրները մոտ 350 եվրոյի կոնյակ են մատակարարում։ Ընդ որում` 200-210 միլիոնը ֆրանսիական կոնյակն է։ Քանակական առումով նրանք ավելի քիչ կոնյակ են ուղղարկում Ռուսաստան, սակայն միջին գինը շատ ավելի բարձր է», — ասաց Հարությունյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։

Հարությունյանի խոսքով` Հայաստանը ավելի շատ կոնյակ է Ռուսաստան արտահանում, սակայն այդ խմիչքի մեկ շշի միջին գինը մոտ 5-6 դոլար է, դրա համար վաճառքի ծավալներն ավելի մեծ են։

Վերջերս արտասահմանից անորակ սպիրտ է ներմուծվում Հայաստան։ Այդ սպիրտով կոնյակի սպիրտ են պատրաստում ու Ռուսաստան արտահանում` հայկական պիտակներով։

«Դա լուրջ խնդիր է։ Երեկ մենք քննարկում էինք արտասահմանից անորակ սպիրտի ներմուծուման ընթացակարգը բարդացնելու հարցը։ Խոսքը միայն շուկայական մեխանիզմների մասին է, վարչական ոչ մի կարգավորում չի լինի։ Օրինակ` սահմանին որոշոկի չափորոշիչներ կարելի է կիրառել», — ասաց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով` դրա շնորհիվ հայկական խաղողի պահանջարկը կավելանա։ Կոնյակի ու կոնյակի սպիրտի արտադրողները ստիպված կլինեն ռուսական շուկայում որակ ապահովել։

Պատգամավորի խոսքով` Ռուսաստանում կոնյակի նվազագույն գինը ավելի են բարձրացնելու։ Սակայն հայկական արտադրողներն իրենց նշաձողը բարձրացնելու անհրաժեշտություն չունեն։

«Մեր արտադրողները պետք է պահպանեն գներն` այդպես ընդլայնելով իրենց շուկան համընդհանուր գնաճի ֆոնին։ Մյուս կողմից էլ` հայկական կոնյակը մրցունակ կմնա», — ասաց Հարությունյանը։

Որակի ստուգում, կամ ինչով հայկական կոնյակը չի գոհացրել Ռոսկաչեստվոյին

Ռուսական իշխանությունները մտադիր են մինչև տարեվերջ դաշնային օրենսդրությունում փոփոխություններ կատարել, որպեսզի բացառեն կոնյակի կամ շամպայնի անվան տակ վաճառվող կեղծ խմիչքների ներմուծումը ռուսական շուկա։

2017 թվականի հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը խստացրել է ներմուծվող կոնյակի, մասնավորապես ` հայկականի նկատմամբ հսկողությունը։ Որոշ հայ տնտեսագետների հաշվարկների համաձայն` Հայաստանից Ռուսաստան արտահանվող կեղծ կոնյակը կարող է կազմել ապրանքի մինչև 50%։

Ընդ որում` պետք է նշել, որ հայտնի հայկական ապրանքանիշերը կոնյակի որակի հետ կապված խնդիրներ չունեն, քանի որ տեղական սպիրտ են օգտագործում։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 39,4%-ով` 2016 թվականի համեմատ։ Նախորդ տարի արտադրվել է 30 միլիոն լիտր կոնյակ` 2016 տարվա 21,5 լիտրի փոխարեն։