Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանին Փհենչհանում հետ մղեց Ալինա Զագիտովան

Գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան կարծում է, որ Ալինա Զագիտովան ցուցադրել է լավագույնը, ինչին ընդունակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Փհենչհանում գեղասահորդուհի Ալինա Զագիտովայի զարմանալի արդյունքը նրա թիմակից Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանին բոլորովին չի զարմացրել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Фигурное катание, короткая программа, женщины. Алина Загитова (21 февраля 2018). Каннын, Южная Корея

Չորեքշաբթի Փհենչհանում Մեդվեդևան կարճ ծրագրում նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, բայց Զագիտովան իսկույն գերազանցել է Եվգենյայի ռեկորդը։ Արդյունքում աղջիկները 10 րոպեում երկու համաշխարհային ռեկորդ են սահմանել։

Մեդվեդևան կարճ ծրագրի համար ստացել է 81,61 միավոր, Զագիտովան` 82,92։ Երկու գեղասահորդուհիներն էլ մարզվում են Էթերի Տուտբերիձեի մոտ։

«Ես զարմացած չեմ։ Ամեն օր տեսնում եմ, թե նա ինչպես է աշխատում, նա ցույց տվեց իր լավագույն սահքը», — լրագրողներին ասել է Մեդվեդևան։

Աղջիկը խոստովանել է, որ շփոթված չէ և նույնիսկ չի մտածում այն մասին, թե ինչ կլինի սխալի դեպքում։

«Ես փորձում եմ անել առավելագույնը», — ընդգծել է նա` հավելելով, որ ազատ ծրագրին կտրամադրվի «սովորականի պես»։

Ավելի վաղ ամերիկացի գեղասահորդուհի Էշլի Վագներն ասել է, որ Մեդվեդևա-Բաբասյանն է 2018թ-ի օլիմպիադայի գեղասահքի կանանց մրցաշարի ֆավորիտը։