Փարիզն արձագանքել է Ալիևի` Երևանի և Զանգեզուրի մասին ասածին. ի՞նչ է ասել Ֆրանսիայի ԱԳՆ–ն

Փարիզը կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թեժացման հանգեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանն այն մասին, որ Երևանը և Զանգեզուրը «պատմական ադրբեջանական տարածքներ» են։

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ
Ալիևի հայտարարությունը զառանցանք է. Սերժ Սարգսյան

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում մեջբերել են Ալիևի հայտարարությունը, որը նա արել է Բաքվում «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարի ժամանակ։

Նշվում է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը», — նշված է հայտարարությունում։

Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։