Ծովի մակարդակից 2 հազար 460 մետր բարձրության վրա գտնվող Սինաբուգը երկար ժամանակ կյանքի նշաններ ցույց չէր տալիս։ 400 տարվա ընթացքում առաջին ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականին, որից հետո ժայթքումները կրկնվել են 2013 թվականին և 2014-ի սկզբին։ 2014 թվականի ամռանը հնարավոր է եղել ժայթքումը տեսագրել։ 2015 թվականի հունիսն աշխուժացած հրաբխի տարածքում գտնվող բնակավայրերից մոտ 6 հազար մարդ է տարհանվել։