Հայ տղամարդը հայտնվել է բանտում կնոջ բիզնեսի պատճառով

Դեպքը տեղի է ունեցել Նովոսիբիրսկում, իսկ պատճառը «Կովկասի գերուհին» էր
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Նովոսիբիրսկում Հայաստանի 38-ամյա քաղաքացին ոստիկանին կաշառելու մեղադրանքով դատապարտվել է մեկ տարի ութ ամսվա ազատազրկման` բանտային խիստ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։

Ջիգարխանյանի նախկին կնոջը ազատազրկում է սպասում. այս ամենից վատ հոտ է գալիս

Մեղադրյալը` Նաիրի Չապանյանն, ամուսնացած է «Կովկասի գերուհի» սրճարանի սեփականատիրուհու հետ։ Այդ սրճարանում իրավապահ մարմինները ալկոհոլային արտադրանքի անօրինական վաճառքի դեպք էին բացահայտել և փորձել արձանագրություն կազմել։ Չապանյանն էլ որոշել էր ոստիկաններին կաշառել`նրանց 15 հազար ռուբլի առաջարկելով։

Սակայն ոստիկանները ձերբակալել էին նրան և ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրանք ներկայացրել։ Նովոսիբիրսկի դատարանի Կալինինոյի շրջանի դատավոր Տատյանա Չերնիխի որոշմամբ` Չապանյանը դատապարտվել է մեկ տարի ութ ամսվա ազատազրկման` բանտային խիստ ռեժիմով, իսկ «Կովկասի գերուհու» սեփականատերը տուգանվել է 500 հազար ռուբլով։