ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Louna խմբի մենակատար, ռուսաստանցի ռոք-երգչուհի և երգերի հեղինակ Լուսինե (Լու) Գևորգյանը «Մեներգչուհի» անվանակարգում դարձել է 2018 թվականի «Չարտովա Դյուժինա» XI ամենամյա ազգային մրցանախաբաշխության հաղթող։
Ինչպես հայտնում է nsn.fm-ը, աղջիկը շնորհակալություն է հայտնել իր մրցակիցներին և երկրպագուներին։
Tracktor Bowling (2004-2017 թթ.) ռոք խմբի և «Louna» խմբի (2008 թ.) մեներգչուհի Լու Գևորգյանը ծնվել է 1983 թվականին Կապանում, հետագայում ծնողների հետ Սերպուխով է տեղափոխվել։ Փոքր տարիքում հաճախել է երաժշտական դպրոց, ուսանել դաշնամուրի բաժնում։
Առաջին բեմելը 2003 թվականին էր` «Ազդեցության ոլորտ» ռոք խմբի կազմում։ 2004 թվականին երգչուհին տեղափոխվեց Tracktor Bowling խումբ` փոխարինելու խումբը լքած մեներգչուհի Միլային։ Այդտեղ ելույթ ունենալով էլ նա ճանաչում ձեռք բերեց։
2008 թվականին Վիտ անունով բաս կիթառահարի հետ հիմնում է Louna ռոք խումբը։ Ներկայումս Լուն երկու խմբերում էլ զուգահեռ ելույթներ է ունենում, նա նաև երգերի համահեղինակ է։
«Չարտովա դյուժինան» «Մեր ռադիո» ռադիոկայանի հիթ շքերթն է, որը հիմնականում ռուսալեզու կատարողների համար է։ Այն նաև ռոք-մրցանակաբաշխություն է և փառատոն, որին մասնակցում են տվյալ տարվա հաղթողները։ «Չարտովա դյուժինա» 11-րդ մրցանակաբաշխությունն անցկացվել է «ՎՏԲ Սառցե պալատ»-ում։ Միջոցառմանը մասնակցել են БИ-2, ДДТ, BrainStorm խմբերը, ինչպես նաև СерьГа-ն, Վադիմ Սամոյլովն ու ուրիշները։