Ռուսաստանցիներին Կիպրոս են ուզում տանել Երևանով. Մոսկվային դուր է եկել գաղափարը

Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի մարզերում ուղղաթիռային երթուղիների ցանց ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. S7 ընկերությունը ուզում է դեպի Կիպրոսի ուղղությամբ չվերթեր իրականացնել Երևանով։ Այդ մասին Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

Ռուսաստանցիները փետրվարին ընտրում են Հայաստանը. ի՞նչն է այդքան գրավում զբոսաշրջիկներին

Այդ գաղափարը, նրա խոսքով, կարող է ոգեշնչել նաև Ռուսաստանի մյուս ավիափոխադրողներին։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, S7-ի ներկայացուցիչներն արդեն նախապատրաստել են Մոսկվա-Երևան-Լարնակա չվերթի նախագիծը զբոսաշրջային սեզոնի համար։

«Այդ նախագիծը պետք է և կարելի է մանրամասն քննարկել», — նկատեց Ավետիսյանը։

Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են նաև փոքր ավիացիայի հնարավորությունները։ Ռուսական կողմն առաջարկել է Հայաստանի մարզերում ուղղաթիռների երթուղային ցանց ստեղծել։

«Ռուսաստանի ուղղաթիռներ» պետական կորպորացիան առաջիկայում գնային առաջարկ կներկայացնի հայկական ավիաընկերություններին։

«Այժմ Հայաստանում ուղղաթիռներով կամ փոքր ինքնաթիռներով կանոնավոր ուղևորափոխադրումներ չկան։ Սակայն հետաքրքիր հարց է, մեզ նման առաջարկ նաև այլ երկրներ են արել։ Մնում է քննարկել մանրամասները», — հայտնեց Ավետիսյանը։

Նկատենք, որ Հայաստանի հարավում գտնվող Կապան քաղաք ավտոմեքենայով հասնելու համար 5-6 ժամ է պահանջվում։ Ուղղաթիռով կամ ինքնաթիռով այնտեղ կարելի է հասնել 30-40 րոպեում։ Վերջին տարիներին բազմիցս խոսվել է (այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ` 2013 թվականին) Կապանի օդանավակայանի վերականգնման ծրագրերի մասին։